Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Լեզուն հազիվ թե փոխարինի ռումբերին ու հրթիռներին

Լեզուն հազիվ թե փոխարինի ռումբերին ու հրթիռներին
10.10.2013 | 17:43

Մաքսային միությանը միանալուն Հայաստանի իշխանությունների տված որոշումից հետո հիմա էլ սահուն, աննշմար ներքաղաքական կյանքի օրակարգ է ներթափանցում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին հարցադրումը: Թե որքանով է տեղին այդ հարցն ուղղել Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին, թողնում ենք հարցն ուղղողների խղճին ու բանականությանը: Բայց նույնիսկ նույն Կրիվոպուսկովը, ով երեք տարի առաջ առաջարկել էր Երևանի քաղաքապետարանում կազմակերպել ռուսերենի անվճար դասընթացներ, պատասխանել է. «Մոնոէթնիկ երկրում այդպիսի հարցադրում անելը, իմ կարծիքով, ո՛չ կառուցողական է, ո՛չ էթիկական»:

«Չեմ կարծում, թե կարող է հասնել այն աստիճանին, որ մեր երկրում ռուսերենը դառնա պետական լեզու: Պետք է մեր երկրում ժողովրդի մի ստվար հատված լինի ռուս կամ այլազգի, որպեսզի նման բան տեղի ունենա: Միգուցե հնարավոր է, որ այդ լեզվի անհրաժեշտությունը ծագի ինչ-որ ժամանակ: Եթե մենք տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ, այդ լեզուն էլ կարող է պետք գալ: Իսկ մի լեզու ավել, տվյալ դեպքում՝ ռուսերեն իմանալը վնաս չէ»,- մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց արձակագիր Գուրգեն Խանջյանը:

Իսկ այն դիտարկմանը, որ Ռուսաստանն այստեղ ունի գերիշխանություն հաստատելու խնդիր, Գուրգեն Խանջյանն արձագանքեց. «Ռուսաստանն իր իշխանությունը հաստատելու այնքան ռումբեր ու հրթիռներ ունի, որ խնդիրը լեզվին դժվար թե հասնի: Կան դիվանագետներ և նրանք գիտեն, որ լեզվի գերիշխանություն հաստատելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել հակառակ արդյունքին»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ